Այս արշավի նպատակն է սևացնել իմ բարի համբավը նսեմացնել կատարված աշխատանքը նաև մրոտել «այո»-ի շտաբի աշխատանքները.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ կենսագրությունում թաքցրել է դատված լինելու փաստը: Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանտարին և դատապարտվել է ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2007 թվականին համաներումով:

Պապիկյանը նշել է, որ այս արշավը նպատակ ունի սևացնել իր բարի համբավը ու նսեմացնել կատարված աշխատանքը ու նաև մրոտել «այո»-ի շտաբի աշխատանքները, որն ինքն է ղեկավարում:
ՏԿԵ նախարարը պատմել է, որ ճակատագրի բերումով ծառայել է ոչ հայկական բանակում: «Ծառայության ընթացքում, երբ կան տարբեր ազգերի ներկայացոցիչներ, լինում են որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբեում է 2004-2006 թվականներին իմ ծառայության ընթացքին: Եղել է միջադեպ, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող, ինքնասիրությանը հարված է հասվել և հայտնվել եմ միջադեպում», – ասել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ սուր գործիքով չի հարվածել, որևէ մեղք չի ընդունել, համաներմամբ ազատ է արձակվել, նաև դրանով համարվել է մարված իր դատվածությունը: «Սա կյանքի մի էտապ է, որը փարկված եմ համարում: Ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել», – ասել է Պապիկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: