Ինչպես է Ալեն Սիմոնյանը մաքրում ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը.

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ էր տարածել Եռաբլուրից, որտեղ հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծվել էին։ Շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ էր լցված։

Եռաբլուր զինվորական պանթեոնն այս պահին բազմամարդ է։ Այստեղ են ազատամարտիկներ, հերոսների հարազատներ, լրագրողներ։ Հարազատները փորձում են մաքրել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների շիրիմները։

Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը կարծում է, որ դա ինչ-որ սեկտայի ձեռքի գործն է, կամ էլ սադրանք։

«Պետք է հետևողական լինել, որ չարագործները պատժվեն, ինչպես նաև կանխվեն հետագայում։ Կոչ եմ անում մեր հանրությանը սադրանքների չգնալ, ավելի քիչ աղմկել»,-ասաց նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: