Հայտնի է Եռաբլուրը պղծողի անունը. բացառիկ մանրամասներ…

Ինչպես արդեն հայտնել էինք, Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին։ Շիրմաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութ էր լցված։ Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում ու քննադատում էին ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դատապարտելի դեպքը:

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկությոններով՝ վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել:

Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին: Ինչը և արել է:

Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա:

Понравилась статья? Поделиться с друзьями: