Այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաքննիչ բողոքները քննելու նիստն էր, որի ընթացքում լսվեց դատախազների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչի բողոքները, ապա տուժողների հարազատները ելույթ ունեցան:
Նրա խոսքով՝ շատ հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։ Լրագրողների այն դիտարկմանը, որ զոհերի հարազատներն ասում են՝ հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, Լեւոն Քոչարյանն ասաց.
«Այդ ամենը, որ եղել է գործընթացներ են չէ՞ եղել։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ չէ՞ նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։
Նայեք, պարոն Քլոյանը, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին, բայց իրենք չեն բողոքարկել։
Բայց խնդիրը (նկատի ունի Ռոբերտո խանութը, Ն.Բ.) հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են՝ էդ խանութի հետ մենք երբեւէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է»։