Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Իմ քայլը» դաշինքը նախընտրական հանրահավաք անցկացրեց Արաբկիր վարչական շրջանում։ Վերջում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին իր հանդեպ ցուցաբերած սիրո համար եւ նշեց, որ իր համար ամենաթանկ բանը այս ջերմությունն է։
Նա նաեւ ներողություն խնդրեց 3 վարչական շրջանի` Նոր Նորքի, Նորք Մարաշի եւ Նուբարաշենի բնակիչներից, որ քարոզչության ընթացքում այդ 3 շրջանում ներկա չի եղել։
Մանրամասները` տեսանյութում։