Ազգային ժողովն արդեն խանգարում է ինքն իրեն,այն շատ արագ պետք է ցրվի

 

Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ չընտրելու գործընթացը ևս մեկ անգամ փաստում է, որ այս Ազգային ժողովը օր առաջ պետք է ցրվի: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Սա արդեն որերորդ դեպքն է, որ ՍԴ անդամ չի ընտրվում: Ես կարծում եմ, որ սա ևս մեկ ապացույց է, որ Ազգային ժողովը ոչ միայն իր գործունեությամբ հենց ինքն իրեն է խանգարում, այլ նաև մնացած պետական ինստիտուտների գոծունեությանն է խանգարում: Եվ սա ևս մեկ փաստ է, որ Ազգային ժողովը օր առաջ պետք է ցրվի»,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: