«Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են հանրապետականի կրկնակի սաբոտաժից, ԸՕ ընդունման հարցում կուզեմ հարցնել. -Ո՞ւր էիք և ի՞նչ էիք անում այն ժամանակ, երբ Սերժիկն իր հրոսակախմբով քանդակում էր իր այսպես կոչված սահմանադրությունը ու լայնամասշտաբ մոբիլիզացիայով ընդունել էր տալիս այն։
Թե՞ համարում էիք, որ դա կարևոր չէր, հանրապետական հալալ կաթնակերները գալու են կողմ քվեարկեն նորացված ընտրական օրենսգրքին։ Իսկ ինչո՞ւ պիտի գային կողմ քվեարկեին, շատ ուրախ էին հա՞ երևի իրենց իշխանազրկումից։ Էս ի՞նչ տրամաբանություն է։ Եվ լուրջ չեմ համարում այն պնդումները, թե բա Նիկոլը թերագնահատել է ԸՕ բարեփոխման դերն ու նշանակությունը, իբր, որ ուզեր, այնպես կաներ, որ սերժահպատակները կողմ կքվեարկեին։ Զենք է՞ր դեմ տալու գլխներին, թե՞ ավետարան էր կարդալու վրեքը՝ դարձի գային։ Չէին գալու, որ հասկացած լինեին իսկության պահը, անխոս կողմ կքվեարկեին։ Իրենք սաբոտաժով սեփական եսը կշտացրին ընդամենը և հետո քթներից է գալու, կասկած չունեմ։
Ողբ եմ կարդում ֆեյսում, մի կսկիծ, արցունքի գետեր են հոսում, թե բա օրենքը չփոխվեց։ Լավ կլիներ փոխվեր, իհարկե, բայց ողբը կտրեք, հա՞։ Նոր ԱԺ-ն հենց հավաքվի, կարողանալու է ընդունել այդ փոփոխություններն էլ, Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններն էլ, ապա նոր ԱԺ ընտրություն նշանակել։ Այդպիսով պիտի փոխհատուցվի էսօրվա սերժահպատակների լկտիությունը։
Իսկ սրանց մեկ օր մնաց, կյանքերս կերան…»: