«Անհրաժեշտ էր հավատարմության երդում տալ, ներկայացնել մանդատավճարի (սաշիկի մոտ) անդորրագիրը, և մուկուչյանները վավերացնում էին «ընտրյալի» կարգավիճակը». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԱԺ՝ ժողովրդի ճաշակով:
Շուրջ 20 տարի ԱԺ-ն ձևավորվել է ռոբի և սս-ի ճաշակով. անհրաժեշտ էր հավատարմության երդում տալ, ներկայացնել մանդատավճարի (սաշիկի մոտ) անդորրագիրը, և մուկուչյանները վավերացնում էին «ընտրյալի» կարգավիճակը: «Ընտրյալների» ցուցակը փակ կաստա էր, հազվադեպ փոփոխվող կամ լրացվող: Կաստայի անդամները ժողովրդի և Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունեին:
Մենք էլ մտածում ենք՝ ինչպես ազատվենք դրանցից՝ վարչապետի հրաժարականո՞վ, հանրաքվեո՞վ …: Ու այդ կաստայից 67-ը դեռ հանդգնում է կանոններ թելադրել:
Ցրելու ենք իրավունքի ուժով, ԱԺ-ն էլ ձևավորվելու է ժողովրդի ճաշակով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: