«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 3-ին Հ3 հեռուստաալիքով նախատեսվում է Արձագանքելով Ալեն Սիմոնյանի գրառմանը՝ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը գրել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել. «Լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ և իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին: Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել: Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում: Նիկոլն ու իր թիմակիցներն իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ և կեղծ տեղեկատվություն տարածելուց»: Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը պատասխանել է Էդուարդ Շարմազանովին. «Երեկ օգնականիս միջոցով ինձ հետ է կապվել պ-ն Համլետ Ղուշչյանը և առաջարկել բանավեճ Էդուարդ Շարմազանովի հետ` ասելով, որ վերջինը համաձայն է և մնում է միայն ժամը ճշտել, որի մասին ես գրառում եմ կատարել` նշելով, որ նման բան է նախատեսվում: Այս հնարավոր բանավեճը Սերժի ներկայացուցչի մոտ այնպիսի տագնապ է առաջացրել, որ նա շտապել է բավականին լկտի ձևով հերքել նախընտրական շրջանում իմ հետ հնարավոր բանավեճի մասին լուրը: Կոչ եմ անում ավելի զուսպ և բարեկիրթ լինել, երբ նույնիսկ տագնապ է սկսվում այն մտքից, որ կարող է քեզ հետ բանավիճեմ: |
«Բա դու էդ տղե՞ն ես». Ալեն Սիմոնյանը՝ Շարմազանովին
