Բռնակալներից և թալանչիներից երկրի իշխանությունն անցնցում անցել է ժողովրդի իշխանությանը..

 

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ողջ ժողովրդի կյանքը շուրջ երկու տասնամյակ բառիս բուն իմաստով քաոս դարձրած քաղաքական միավորները պետք է «ոչնչացվեն»՝ թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով… Պետք է ցանկացած պարագայում բացառել նրանց ներկայությունը քաղաքականության մեջ, իսկ նրանցից շատերը սեփական Հայրենիքը և ժողովրդին կողոպտելու համար պետք է արժանանան խստագույն քրեական պատիժների…

Նախորդող հինգ ամիսները վկայում են, որ նրանցից շատերը զբաղված են քաղաքական մայմունությամբ և ամեն կերպ հասարակության մեջ սերմանում են անվստահություն Նիկոլ Փաշինյանի և նրա երիտասարդ թիմակիցների նկատմամբ…
Տեղի է ունեցել աննախադեպ քաղաքական իրադարձություն՝ բռնակալներից և թալանչիներից երկրի իշխանությունն անցնցում անցել է ժողովրդի իշխանությանը… Նախորդ իշխանության ներկայացուցիչներից շատերը քրեական հանցագործներն են… կոռուպցիայից բացի այլ պատկերացում չունեցող գործիչներ… դա այլևս փաստ է…

Հ.Գ. Ես ուսումնասիրել եմ Սինգապուրի տնտեսական հրաշքի պատմությունը և հանգել այն եզրահանգմանը, որ տնտեսության շեշտակի զարգացումը կարող է ակնկալվել այն երկրում, որտեղ կա զրո տոկոս հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը կարող է լինել Հայաստանի տնտեսական հրաշքի ճարտարապետն ու հայրը… Եվ Փաշինյանի թիմակիցներն ու մեր ժողովրուրդը պետք է Հայաստանը դարձնեն աշխարհի ամենագրավիչ և ապահով պետությունը: Սա պատմական շանս է…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա մի նախարար, ով գործում և առաջնորդվում է Հայաստանը Հայաստան դարձնելու անկեղծ մղումով… Խոսքը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին է։
Ես համամիտ եմ նրա հետ… Ոչ մի պաշտոնյա իր գործունեությունն իրականացնելիս չպետք է ունենա ո՛չ ընկերներ, և ո՛չ էլ բարեկամներ… Սա է Հայաստանը տնտեսական հրաշք դարձնելու միակ և ճիշտ ճանապարհը…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: