Դավիթ Տոնոյանը «էլիտար» զորամասի եւ զինվորի մահվան դեպքի մասին

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։

«Այդ էլիտար զորամասի հետ կապված հարցն ինչպե՞ս լուծվեց։ Արդյոք այդ զորամասում սպայական կազմը պատժվե՞ց եւ ընդհանրապես զինվորների մեջ եղած այդ «էլիտար» խումբը ցրվե՞ց, որովհետեւ ինձ հասած տեղեկությհուններով դրանք մնացել են»,- հարցրեց պատգամավորը։

Տոնոյանը պատասխանեց․ «Էլիտար զորամաս գոյություն չունի, դա լրատվական միջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածված անվանում է։ Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու էին կարգապահական պատասխանատվություն կրելու հետ կապված, Արցախի պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք որ ունեն պատասխանատվություն, նախաքննության ընթացքում իրենց պատասխանատվությունը կորոշվի՝ կամ ձերբակալվում են կամ կալանավորվում են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: