Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգը, իսկ ավելի ուշ արդեն այցը Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած բնակչին, արժանի է բարձր գնահատականի։ Ուշադրությունը մարդու հանդեպ շատ կարևոր է։
Նաև այսպիսի մարդկային քայլերն են փոխում երկիրը, միջավայրն ու մթնոլորտը։ Նիկոլի օրինակին պիտի հետևեն և լավ կլիներ այս օրինակի առաջատարը դառնար Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այցելեր այն զորամասերը, որտեղ մահվան դեպքեր են գրանցվում, պարզեր մահվան հանգամանքները և այլն։ Սա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ»։