Դուք այլևս որևէ անելիք չունեք հայաստանյան գործընթացներում՝ու իզուր ոտքի տակ մի ընկեք…

Մեկ անգամ, այլ առիթով արտահայտվել եմ այս թեմայով, ևս մեկ անգամ անդրադառնամ․

ՀՀԿ֊ն և նրան ծառայած, աջակցած, հպատակված կուսակցությունները, գործիչ, թե գործիք հանդիսացողներն ու տարատեսակ փորձագանգերը որևէ հույս չունենան, թե ենթադրյալ տեղ ունեն հայաստանյան թե ներքին, թե արտաքին թեմաներին վերաբերվող որևէ դիսկուրսում։

Նոր իշխանության գործունեության որևէ քննադատության, քննադատական վերաբերմունքի հետ կապված գեթ մեկ կաթիլ անգամ հույս կամ ակնկալիք չունենան, թե դա իրենց ինքնադրսևորման կամ սեփական նշանակությունը բարձրացնող հնարավորություն կամ տարածք է։

Դուք այլևս փակված ու մարված եք, Դուք այլևս որևէ անելիք չունեք հայաստանյան գործընթացներում ու իզուր ոտքի տակ չընկնեք․․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: