Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով. Գեւորգ Պետրոսյան

Եթե թավշյա իշխանության օրոք օտարերկրյա ներդրումներ չեղան, էդ պողպատյա իշխանության օրոք ո՞նց են լինելու

Ինձ մի հարց է հետաքրքրում. եթե թավշյա իշխանության օրոք օտարերկրյա ներդրումներ չեղան, էդ պողպատյա իշխանության օրոք ո՞նց են լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով…

Այսինքն՝ ինչ ա ստացվում, որ պետք է ընդմիշտ մոռանալ ներդրումների, հետևաբար նաև՝ ժողովրդի կյանքը բարելավելու թեման…

Կարևորը՝ նույն մարդիկ կշարունակեն հոշոտել իրենց պարգևավճարները, հերն էլ անիծած, թե ժողջանը ոնց կտեսնի իր գլխի ճարը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: