Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին:
«Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագան կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթն ու ինքնությունը», — Tweeter-ում գրել է արգենտինացի ղեկավարը:
Ապրիլի 24-ն Արգենտինայում հռչակվել է «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: