Այսօր ԱԺ պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին կրկին առաջադրեց վարչապետի թեկնածու:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա ֆորմալ ընթացակարգ է: Վստահաբար որևէ ֆորս-մաժորներ չեն լինելու, համենայնդեպս՝ «Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ է մնալու ձեռք բերված պայմանավորվածությանը»:
Նրա խոսքով, սակայն, հայտնի են մարդիկ, որոնք ունեն սուիցիդալ հակումներ. «Կան քաղաքական ուժեր, որոնք պերմանենտ գնում են ինքնասպանության, ինչի դրսևորումներից մեկը մենք տեսանք երեկ: ՀՀԿ-ն վերջին անգամ օգտվեց իր քանակական առավելությունից. դա իրենց ուժի վերջին ցուցադրությունն էր: Վերջ՝ ֆիլմը ավարտված է»:
Նաիրա Զոհրաբյանը՝ հույս հայտնեց, որ ամսի 1-ին այդ հակումը չի զարթնի, և խորհրդարանը իրավունքի ուժով կլուծարվի, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: