Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀԿ-ն նոր քաղաքականություն է որդեգրել: Նա գնում է նոր կառավարության համար արհեստական խնդիրներ ստեղծելու ճանապարհով: Սկզբից իրենց ռեսուրսներով ազդեցին բանջարեղենի գնի վրա՝ փորձելով հրահրել սոցիալական բունտ: Սակայն, տեսնելով, որ չի աշխատում այս տարբերակը, գնացին արդեն քաղաքական խնդիրներ ստեղծելու ճանապարհով: Տպավորություն է, որ փորձ են անում այդ խնդիրներով շեղել կառավարությանը բուն գործունեությունից, այն է ՝ տնտեսության զարգացում, ներդրումների ներգրավում, կոռուպցիայի դեմ պայքար, արտաքին քաղաքականության կուրսի բարելավում և այլն: Որոշ չափով ՀՀԿ-ին հաջողվում է կարճաժամկետ արդյունք գրանցել, սակայն դա միայն փակ տարածքում գործողությունների արդյունքում, ինչն էլ հենց բերում է իրենց պլանների ձախողման: ՀՀԿ-ն երբեք չի կարող գլոբալ խնդիրներ ստեղծել մի պարզ պատճառով. չունի հանրության մեծ մասի աջակցությունը:
ՀՀ նոր կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունակ է չեզոքացնել ՀՀԿ-ից եկող ցանկացած թիրախավորված վտանգ, որովհետև, որքան էլ ուզեն կամ չուզեն որոշ ուժեր և ՀՀԿ-ն, հանրության մեծ մասը անվերապահորեն հավատում ու վստահում է վարչապետին, մի մասն էլ իր ճիշտ և տեղին քննադատությամբ թույլ չի տալիս կառավարությանը, որ շեղվեն ճիշտ ուղղուց: Այնպես որ՝ ԴՈՒԽՈՎ…»: