«Ձեռքիցս չես պրծնի, դինոզավր», «Մնում էր էս կաշառակերը խոսեր». Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ

«Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության եւ իշխանության միջև․․․

Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»…

Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»․․․

Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր․․․

«Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»․․․

Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: