Մարդուն մեկ անգամ օգնող, այդ օգնությունը երեսով տվող և թիկունքից խաղեր տվող ուժի քաղաքապետ չեմ ուզում․ Կարինե Հարությունյան

«Ես քաղաքացուն վերևից նայող քաղաքապետ չեմ ուզում, աղքատ հանրությանը թանկարժեք զգեստները ցուցադրող քաղաքապետ չեմ ուզում, տարիներ շարունակ հանրության կյանքից անտեղյակ ու նրա պայքարներին անմասնակից քաղաքապետ չեմ ուզում, Վանա լիճն ու Արարատը լեզվի ծայրով ու գրչի մի հարվածով Հայաստանին միացնող քաղաքապետ չեմ ուզում, դարավոր զառամյալության խորխորատներից եկող ու կողմ-դեմի միջև սեփական լինելիության հարցը լուծող ուժի քաղաքապետ չեմ ուզում, և վերջապես՝ մարդուն մեկ անգամ օգնող, այդ օգնությունը երեսով տվող, ժողովրդի շահերը անհատական հարաբերությունների հետ շփոթող ու թիկունքից խաղեր տվող ուժի քաղաքապետ չեմ ուզում:

Իմ քաղաքապետը Հայկ Մարությանն է. պարզ, շիտակ, մարդու վաստակը գիտակցող, անիրական երազներից հեռու՝ քաղաքի ներկայով ու այդ ներկան իրական հնարավորությունների համատեքստում պատկերացնող, հեղափոխություն իրականացրած ուժի թեկնածուն:
Վարչապետը ճիշտ է ասում. Երևանի ավագանու ընտրություններից է կախված նոր ԱԺ ընտրությունների ճակատագիրը:

Եկել, հասել ենք այս հանգրվանին, պիտի ճիշտ որոշում կայացնենք, եթե չենք ուզում կորցնել այս օրը, եթե մեզ դուր է գալիս ապրել այսօրվա իրողություններում, եթե այդ իրողությունների հետ մեր ապագայի հույսն ենք կապում, մեր պայքարների նյութականացումն ենք տեսնում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: