Միայն իմանաք, թե ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահը

 

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո` քաղաքապետ դարձավ մի մարդ, որը քաղաքական գործիչ չէ, ապա մանրամասնեց. «Հետեւաբար, գալիս էերկրորդ կարեւոր հարցը` ո՞վ է լինելու խորհրդարանում մեծամասնություն ձեւավորած «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած Ազգային ժողովի նախագահը, որը խորհրդարանականկառավարման համակարգում երկրորդ կարեւոր պաշտոնն է համարվում: Հենց այս անձի ով լինելով էլ պայմանավորված կարելի է եզրակացություն կազմել, թե Նիկոլ Փաշինյանըապագայում անձնիշխանություն է ուզում հաստատել, թե պետական ապարատը պետք էնորմալ աշխատի: Այսինքն՝ կարեւոր է իմանալ ԱԺ նախագահը կշիռ ունեցո՞ղ քաղաքականգործիչ է լինելու, թե` չունեցող կամ գուցե ընդհանրապես մի ուրիշ դերասա՞ն է լինելու»:

Ի դեպ, մամուլում լայնորեն շրջանառվում է, թե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում՝ «Քաղաքացիական պայմանագրում» քննարկում են ԱԺ նախագահի երեքթեկնածուի անուն՝ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյան,ԱԺ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր ԱլենՍիմոնյան եւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ԼենաՆազարյան։ Մինչդեռ խորհրդարանում արդեն իսկ ԱԺ ապագա նախագահի մասին կատակում են, թե վերջերս ՔՊ-ին անդամակցած եւ Ազգային ժողով մտնելու մեծ ցանկություն ունեցող դերասան Հովհաննես Ազոյանն է լինելու, միայն թե դժվարանում են կողմնորոշվել՝ ինչպե՞ս են նստեցնելու նրան նիստերի դահլիճում, որ տեսանելի լինի պատգամավորների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: