Հայաստանում տեղի ունեցածը, ի վերջո, հեղափոխությո՞ւն էր, թե՞ իշխանափոխություն.Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ սա անցում է ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն, ինչով էլ տարբերվում է ֆրանսիական, բուրժուական կամ ռուսական հեղափոխություններից:
Հարցին՝ ունե՞նք երաշխիքներ, որ ռևանշի ևս մեկ փորձ չի արվի, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ռիսկեր միշտ կան, բայց ես կարծում եմ՝ այդ բոլոր ռիսկերը այնպես չեզոքացնելի են, ինչպես վարչապետի հիշատակած՝ նախորդ երեք փորձերը:
Հեղափոխություններն անշրջելի են, և դու չես կարող հետ շրջել: Նախկին իշխանությունը, որը աստիճանաբար լքում է իր դիրքերը, ընդամենը մեկ տարբերակ ունի՝ ռազմական հեղաշրջումը»:
Մանրամասները՝ տեսանյութում: