Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն էր արտահայտել սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ․․․

Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ․․․

Իր հերթին Թաթոյանը այդ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Քարոզչությունն այնպիսի երեւույթ է, որ նորմալ է յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կարեւորն այն է, որ բոլորը օրինականության սահմաններում են մնացել.

«Ի դեպ, ես տեղյակ եմ, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների եւ վիրավորանքների կապակցությամբ:

Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որևէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով:

Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ երբեմն կարելի է հասկանալ, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգհանքի մթնոլորտը պահպանելու համար:

Այս պահին ուզում եմ ուղղակի զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,-հայտարարեց Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: