Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք կարծես մոռացել ենք, որ մեր պետության սուվերենը՝ գերագույն իշխանավորը ժողովուրդն է՝ ՀՀ քաղաքացին:
Ուրեմն, պետք է կազմակերպել համաժողովրդական հանրաքվե — պլեբիսցիտ — հարցում՝
— Արդյոք համաձա՞յն եք, որ գործող խորհրդարանը լուծարվի ու անմիջապես արտահերթ ընտրություններ կազմակերպվեն:
Դրա արդյունքի հիման վրա էլ գործադիրը ՊԱՐՏԱՎՈՐ կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել»: