Սահամադրությունը բռնաբարվել է ՀՀԿ/ԲՀԿ/ՀՅԴ «չար» եռյակի կողմից. Վարչապետը չպետք է հրաժարական տա

«Պետք է այժմ ավելի քան խոհականությամբ ու խելացիությամբ, նպատակահարմար ու ծանրակշիռ քայլ անել:
Ազգավաճառներին, ինչ լեզվով ուզում ես բացատրի, միևնույն է, չեն հասկանալու, որ կա երկիր և երկրի տեղը սահմանադրությունը չէ, որի հիման վրա օրենքներ են գրվել ազգավաճառների ձեռամբ: Երկրի տերը ժողովուրդն է, և ժողովուրդն է «սահմանադրությունը»:
Էլ հալ ու հարաքյաթ չի մնացել: Ժողովուրդը տարիների իմաստությունը չի փոխել անտես խանդավառության հետ: Մարդն ու անասունն իրարից տարբերվում են խելքով: Էշն էլ խելոք կենդանի է, բայց խելոքը խելացու հետ չես փոխի:


ԱԺ-ում, ժողովրդի նյարդերի ու փողերի հաշվին թառած, մեծամասնություն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորներն ուզում են ևս չորս ամիս ժողովրդի հաշվին փող աշխատեն ու նյարդերի հետ խաղան: Ես հասկանում եմ, որ հհկ/բհկ/հյդ եռյակը, եթե անգամ դաշինք կազմեն, չորս ամիս անց 7% քվե չեն ստանալու: Դա է պատճառը, որ այսօր այս «հաճախորդ» եռյակ կուսակցությունները հասկանում են, որ ունեն լուրջ խնդիր քաղաքականությունից հեռանալու և այլևս ԱԺ-ում չհայտնվելու մտավախություն:
Սահամադրությունը բռնաբարվել է այս «չար» եռյակի կողմից: Սահմանադրական փոփոխությունների ընտրության ժամանակ ժողովուրդը ոչ ասաց սահմանադրական փոփոխություններին, ու մինչև հիմա մնաց սահմանադրության ու դրության տերը: Վերանայեք ձեր հալը, հարաքյաթը…
Վարչապետը չպետք է հրաժարական տա, որովհետև նրան ժողովուրդն է ընտրել և ոչ թե ինքն իրեն է ընտրել… ԱԺ մեծամասնություն կազմող խմբավորումը հակահեղափոխություն է ձեռնարկել: Եվ ոչ մի կերպ չպետք է հավատալ հակահեղափոխականներին, որոնք այժմ եռյակ են կազմել ու փորձում են ամեն գնով փրկել իրենց գոյությունը: Ուստի ոչ լեգիտիմ ԱԺ-ն ցրելը ժողովրդի ձեռքում է… Կա ճանապարհ՝ հանրաքվեի միջոցով ցրել ԱԺ-ն և ազատվել ազգավաճառ խորհրդարանից»:

Понравилась статья? Поделиться с друзьями: