Փաշինյանը շատ կոշտ դիմեց գյուղապետերին

«Բոլոր հարցերը՝ կառավարություն, վարչապետ…. Շուտով կսկսեն բոլոր գյուղերի բնակիչները գալ կառավարության դիմաց: Բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են:Բոլոր գյուղապետերը, մարզպետերը պետք է իրենց մարզի տվյալներին լիարժեք տիրապետեն: Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը, մարդկանց հետ շփվեք…»,- հայտարարեց վարչապետը: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին՝ եթե 3 քայլ պետք է անի կառավարությունը, գոնե 1-ը պետք է կատարի համայնքի ղեկավարը. «Բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել ու բոլոր պետական կառույցները, եթե իրենց մասով հոսքի անցքը փակեն, ուրիշ վիճակ կլինի ու յոլա գնալու տրամաբանությունը կփոխվի զարգացման տրամաբանության»:

Понравилась статья? Поделиться с друзьями: