Փաշինյանն Արփինե Հովհաննիսյանին առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները». սուր վեճ է ընթացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի եւ վարչապետի միջեւ։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։

Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական եւ հայհոյախառն «քոմենթները», ինչին ի  պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը եւ յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի»

Մանրամասները Հրապարակ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: