Դեմքը խոնավեցնող լավագույն դիմակները

Տնային դիմակ-քսուք ձիթապտղի յուղով, կաթնաշոռով ու ձվի դեղնուցով

Լավ հարեք մի ճաշգի գդալ յուղոտ կաթնաշոռը, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի ու ձվի դեղնուցի հետ։ Դիմակը քսեք դեմքին ու մի քանի րոպեից լվացեք։ Այս ժողովրդական դիմակը արդյունավետ կերպով խոնավեցնում ու փափկացնում է չոր մաշկը։

Սնուցող դիմակ վարսակի փաթիլներով, մեղրով ու ձիթապտղի յուղով

Խառնեք մեկ գդալ ձիթապտղի յուղն ալյուր դարձրած մեկ գդալ վարսակի փաթիլների հետ ու ավելացրեք մեկ գդալ մեղր։
Ստացված խառնուրդը թողեք հանգստանա, և երբ վարսակի ալյուրն ուռչի, քսեք այն դեմքին ու պահեք 15 րոպե։ Հետո լվացեք դիմակն ու դեմքին քսուք քսեք։

Սոդայով մաքրող դիմակ

Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են սոդայով միջոցները: Իհարկե, այն ցանկալի չէ օգտագործել մարդկանց, ովքեր մաշկի վրա բշտիկներ և բորբոքային երևույթներ ունեն: Կես թեյի գդալ սոդան պետք է խառնել նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը պետք է շատ տաք, գրեթե եռման ջրով շփել, նույն ջրի մեջ թրջեք նաև բամբակի կտորը: Պատրաստված սոդայի և աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա և զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, հատկապես այն տեղերը, որտեղ կան սև կետեր:

Մաշկը պետք չէ ուժեղ տրորել, սահմանափակվեք թեթև, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: