Դիմակներ մազաթափության դեմ.պատրաստում ենք տնային պայմաններում

Խնա և կեֆիր Անգույն խնան լուծում ենք սովորական կեֆիրի մեջ: Ստացված հեղուկը քսում ենք գլխամաշկին և տարածում մազերի վրա: Փաթաթում ենք սրբիչով և թողնում 30 րոպե:

Սոխասխտորային դիմակ Խառնում ենք 2ճ. գդալ քերած սխտորը և նույնքան քերած սոխը: Մազերը լվանալուց մեկ ժամ առաջ քսում եք: Այնուհետև լվանում ենք մազերը շամպունով և վերջում երիցուկի թուրմով ցայում:

Օղիով և ձվով դիմակ 2 դեղնուց խառնում ենք 2 թ. գդալ օղու հետ: Քսում ենք գլխամաշկին, փաթաթում սրբիչով և թողնում 30-40 րոպե: Լավ լվանում ենք գլուխը և երիցուկի թուրմով ցայում:

Մեղրով և ձվով դիմակ 2 դեղնուց խառնում ենք 2 ճ. գդալ մեղրի հետ: Այս դիմակը լավ քսում ենք գլխամաշկին և մազերին: Թողնում ենք մի քանի ժամով և լվանում:

Գազարով և թթվասերով դիմակ Քերած գազարը խառնում ենք թթվասերի հետ և քսում մազերին: Թողեք 30-40 րոպե: Դիմակը դրեք շաբաթական 1 անգամ:

Աղով դիմակ Չլվացած մազերին և գլխամաշկին աղ քսեք, փակեք տոպրակով և թողեք 30-40 րոպե: Լվացեք շամպունով:

Սոխով դիմակ Սոխի հյութը կամ քերած սոխը հենց այդպես քսեք գլխամաշկին: Թողեք 30 րոպե և լվացեք գլուխը:

Ալոե և մեղր 3ճ գդալ ալոեի հյութին ավելացրեք 1 դեղնուց և 1 ճ. գդալ մեղր: Քսեք գլխամաշկին և մազերին: Թողնում ենք 20 րոպե և լվանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: