Ինչպես արագ ու առանց առողջությանը վնաս պատճառելու կորցնել ավելորդ քաշը

Հանած 5 կգ: Լավ է հնչում: Ծով մեկնելուց առաջ սրանից դժվար կլինի հրաժարվելը: Գիտնականները նկատել են, որ կանանց մեծ մասն իր վրա անհիմն կերպով է ավելորդ կիլոգրամներ գրանցում, և այդ պատճառով էլ քայքայիչ մարզումներ ամենևին էլ ոչ միշտ ու ոչ բոլորին են անհրաժեշտ:

Նիհարելու շատ եղանակներ է ընդունված համարել արդյունավետ՝ տարատեսակ սննդակարգեր, ֆիզիկական վարժություններ, նյութափոխանակության արագացում և այլն: Նրանք բոլորն էլ տարբեր կերպ են ազդում, սակայն հանգեցնում են միևնույն արդյունքին: Պետք է նկատել, որ նյութափոխանակության արագացումն ամենաքիչը տանջող տարբերակներից է: Այժմ պատմենք, թե ինչպես կարելի է արագացնել մետաբոլիզմն ընդամենը մեկ ըմպելիքի միջոցով:

Նիհարելու հեշտ եղանակ

Նիհարելու հենց այս եղանակի ընտրության մեծագույն առավելությունն այն է, որ այն ձեզ չի վնասի: Կկորչեն ոչ միայն ավելորդ քաշը, այլև կուտակված շլակներն ու այլ թափոններ: Օրգանիզմի ընդհանուր վիճակը լավանում է դետոքսիկացիայի հաշվին: Ահա կոճապղպեղի ու կիտրոնի հիմքով՝ ճարպերն այրող ըմպելիքի բաղադրատոմսը:

Ձեզ անհրաժեշտ է՝

1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի
1 կիտրոն
1 կապ մաղադանոս
կես լիտր ջուր
1 պտղունց դարչին
1 ճաշի գդալ քացախ
Պատրաստման եղանակը՝

Եռացող ջրով կաթսայի մեջ լցրեք վերևում թվարկված բոլոր բաղադրիչները՝ կիտրոնը և մաղադանոսը նախապես մանրացնելով, ու եփեք 5-10 րոպե: Ստացված եփուկը քամեք, լցրեք համապատասխան տարայի մեջ ու թողեք՝ լավ սառչի: Այս ընպելիքը խորհուրդ է տրվում պահել սառնարանում: Այն պետք է խմել օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ, 150-200 մլ: Դա թույլ կտա նյութափոխանակության պրոցեսը գիշերն արագացնել, ինչն էլ կարտահայտվի ձեր քաշի վրա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Այս ըմպելիքի համար անհրաժեշտ մթերքները բոլորովին էլ պատահաբար չեն ընտրված: Կիտրոնը խթանում է մարսողությունը, իսկ քնելուց առաջ շատ կարևոր է, որ ստամոքսում ծանր սնունդ չմնա, քանի որ դրա յուրացումը հետաձգվում է երկար ժամանակով:

Մաղադանոսը հայտնի միզամուղ միջոց է: Այն կօգնի քչացնել այտուցները ու նվազեցնել միջբջջային հեղուկի քանակը: Հիշեք, որ օրգանիզմում հեղուկի կուտակվելը ծայրահեղ անցանկալի երևույթ է:

Ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ կոճապղպեղի օգտակարության մասին վաղուց է հայտնի: Այս արմատապտղի հակաբորբոքային հատկությունները կօգնեն վերացնել մարսողական համակարգի խափանումները, ինչպես նաև ազատվել մակաբույծներից ու հաստ աղիի շրջանում կուտակված շլակներից:

Այս հրաշագործ ըմպելիքի մյուս բաղադրիչներն օժանդակող նշանակություն ունեն: Քացախը երկարացնում է դրա պահպանման ժամկետը, իսկ դարչինը կհեռացնի երեկոյան քաղցի զգացումը՝ թույլ չտալով գիշերը՝ քնելուց առաջ, ուտել:

Քաշի վերահսկողությունը պետք է սկսել սննդի յուրացման պրոցեսների կարգավորումից, այլ ոչ թե՝ սննդի ծավալների պակասեցումից:

Հավատացեք, սեփական մարմնի վրա ներսից ազդելը հնարավոր և հոգեբանությունը խնայող տարբերակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: