Գեղեցիկ լինել հնարավոր է՝ առանց օրը գեղեցկության սրահներում անցկացնելու: «Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է դեմքի մաշկը թարմացնող, խոնավեցնող ու սնուցող դիմակների բաղադրատոմսեր:
Խոնավացնող դիմակ
Անհրաժեշտ է՝
Սոդա՝ 2 ճ/գ
Ձիթայուղ՝ 1 ճ/գ
2 ճաշի գդալ սոդան և 1 ճաշի գդալ ձիթայուղը լավ խառնել և քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետև լվանալ տաք ջրով: Այս դիմակը հիանալի կերպով խոնավացնում և փափկեցնում է չոր մաշկը:
Թարմացնող դիմակ
Անհրաժեշտ է՝
Մաքրած վարունգ՝ 1 հատ
Սոդա՝ 1 թ/գ
Խնձորի քացախ՝ 1/2 թ/գ
Վարսակի փաթիլներ՝ 1 թ/գ
Մեղր՝ 1 ճ/գ
Ձվի սպիտակուց՝ 1 հատ
Այս բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ դեմքը: Արդյունքում՝ կունենաք մաքուր և թարմ մաշկ:
Սնուցող դիմակ
Անհրաժեշտ է՝
Բուսական յուղ՝ 1 թ/գ
Կիտրոնի հյութ՝ մի քանի կաթիլ
Տաքացրած մեղր՝ 1 թ/գ
Հարկավոր է մեկ թեյի գդալ բուսական յուղը լցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութի մեջ և ավելացնել մեկ թեյի գդալ փոքր-ինչ տաքացրած մեղր։ Դիմակն անհրաժեշտ է քսել դեմքին և լվանալ 20 րոպե անց՝ սկզբում տաք, հետո սառը ջրով։