կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում։
Բաղադրիչներ.
1 գդալ կոկոսի յուղ,
2 պարկուճ վիտամին E,
1 կիտրոն։
Պատրաստման եղանակը: Հեռացրեք կիտրոնի կեղևը, թողեք չորանա արևի տակ։ Երբ այն չորանա, մանրացրեք՝ փոշենման զանգված ստանալու համար։ Կոկոսի յուղին ավելացրեք վիտամին E-ն։ Ավելացրեք ¼ թեյի գդալ կիտրոնի մանրացրած կեղևը։ Լավ խառնեք։
Օգտագործեք ամեն գիշեր, քնելուց առաջ խառնուրդը քսեք հոնքերին, թողեք ամեն գիշեր։ Կարճ ժամանակ անց կնկատեք արդյունքը։