Հետաքրքիր փաստեր բանանի մասին

Օրական մեկ բանան ուտելով` կարելի է կանխել մեկ հիվանդության առաջացումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Բանանը կանխում է խոլեստերինի մակարդակը, այն էներգիայի աղբյուր է և պարունակում է ինսուլինի մեծ քանակություն: Ձեզ ենք ներկայացնում բանանի մի շարք օգտակար հատկություններ, ինչպես նաև ճիշտ ու սխալ կարծիքներ դրանց մասին:

Դեպրեսիա
Հետազոտությունների համաձայն` դեպրեսիա ունեցող մարդկանց համար բանանը եղել է օգտակար միջոց: Բանանն իր մեջ պարունակում է տրիպտոֆանի մեծ չափաբաժին:
Դա սպիտակուցի տեսակ է, որն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինը բարձր տրամադրության, հանգստի և լիցքաթափման համար պատասխանատու հորմոն է:
Արյան ճնշում
Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները:
Մտավոր ակտիվություն
Բրիտանական դպրոցի 200 աշակերտ օրվա ընթացքում մի քանի անգամ կերել է բանան: Հետազոտողները պարզել են, որ կալիում պարունակող այս միրգը լավացնում է ուղեղի աշխատանքը, օգնում կենտրոնանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: