Հնդկական 7 գաղտնիք՝ մազերի արագ աճի համար

Սուշմիտան Հնդկաստանում մեծ ճանաչում ունեցող վիդեոբլոգեր է։ Նա հայտնի է երկար մազերով։ Adme.ru-ն ներկայացրել է նրա խորհուրդները երկար մազեր ունենալու համար։

1. Օգտագործեք ալոէի հյութը։ Ալոէի հյութը խթանում է մազերի աճը և հոգ տանում գլխի մաշկի մասին։ Ալոէի տերևներից քամեք հյութը, մերսելով քսեք մազերի արմատներին։ Մազերին թողեք նվազագույնը 2 ժամ։ Ցանկության դեպքում կարող եք թողնել ամբողջ գիշեր։

2. Պանտենոլ օգտագործեք։ Սա վիտամին B-ն է, որը նորմալացնում է մաշկի վիճակը։ Մազերը սովորականի նման լվացեք, պանտենոլը քսեք մազերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։

3. Մազերը լվանալուց հետո փափկեցրեք սառը ջրով։ Սառը ջուրը փակում է անցքերը և լավացնում արյան շրջանառությունը։ Մազերը լվացեք սովորականի նման, կոնդիցիոների օգտագործումից հետո փափկեցրեք սառը ջրով։

4. Խնձորի քացախ օգտագործեք։ Խնձորի քացախը ձեզ շատ կօգնի խիտ մազեր ունենալու ցանկության դեպքում։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոների փոխարեն՝ խնձորի քացախ օգտագործեք։ Դրանից հետո գլուխը մի լվացեք։ Ի տարբերություն խաղողի քացախի՝ այն սուր հոտ չունի։

5. Սպիտակուցային դիմակ պատրաստեք։ Սա կօգնի հագեցնել պրոտեինների անբավարարությունը։ Սենյակային ջերմաստիճանի երկու ձու վերցրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, խառնեք և քսեք արմատներին։ Կարող եք նաև պոլիէթիլենային տոպրակ հագնել կամ գլխարկ։

6. Փորձեք կոնյակից և ձվից պատրաստված դիմակ։ Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ նյութեր, որոնք մազերն ավելի խիտ և հաստ են դարձնում, խթանում դրանց աճը։ Վերցրեք երկու ձու և մի բաժակ կոնյակ։ Խառնեք, քսեք մազերի արմատներին։ Եթե ցանկանում եք քսել մազերի ողջ երկարությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղ, որը կփափկեցնի մազերը և դրանք ավելի ենթարկվող կդարձնի։

7. Եթերային յուղեր օգտագործեք։ Ժոժոբայի, նշի, լավանդայի, ռոզմարինի յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա, քանի որ մեծ քանակով վիտամիններ և բուսական բաղադրիչներ են պարունակում։ Յուղերը խառնեք կոկոսի յուղով դիմակին և քսեք մազերին, սպասեք 2-3 ժամ։ Մազերը լավ լվանալու համար երկու անգամ շամպուն օգտագործեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: