Էնդրյու Նյուբերգը ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի պրոֆեսորներից է: Նա կատարել է տարբեր հետազոտություններ և եկել այն եզրահանգման,որ աղոթքն ու մեդիտացիան իսկապես օգնում են:
Երբ մենք դա անում ենք պարբերաբար,մեր ուղեղը մեծացնում է կիսագնդերի ակտիվությունը: Դա պետք է ընդունել որպես ուղեղի մարզանք,որը իրականացնում է տարբեր հիվանդությունների բուժումներ:
Ուշադիր եղեք ինքներդ Ձեր նկատմամբ,գնահատեք տրված յուրաքանչյուր պահը:
Իր հարցի պատասխանը ստանալու համար բժիշկ Էնդրյուն կատարեց հետևյալ էքսպերիմենտը:
Նա խնդրեց ծեր մարդկան մասնակցել հետազոտությանը,նրանք հիշողության հետ կապված խնդիրներ ունեին: Նա հետևում էր նրանց աղոթքից և մեդիտացիայից առաջ և հետո:
Արդյունքները շատ դրական էին:
Մեկ ուրիշ հետազոտություն պարզել էր, որ աղոթքն ու մեդիտացիան լավ են ազդում այն մարդկանց վրա,ովքեր հոգեպես հավատում են դրան:
40.000 հիվանդների հետազոտությունից հետո պարզ դարձավ,որ այն մարդիկ ովքեր հավատում էին աղոթքի և մեդիտացիայի ուժին շատ ավելի առողջ էին հոգեպես և ֆիզիկապես, քան այն մարդիկ ովքեր դրան չէին հավատում:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հավատը և մեդիտացիան մեզ առողջ մարդ են դարձնում:
Մարդ հենվում է 3 սյան վրա՝ֆիզիկական,մտավոր և հոգեկան: