Ձվով դիմակ դեմքի մաշկը խնամելու համար, հիանալի արդյունք է ապահովում

Սովորական հավի ձուն հիանալի միջոց է դեմքի մաշկը խնամելու համար: Այն լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում; Ձուն հենց այն մթերքն է, որ կարող է լուծել բազմաթիվ մաշկային խնդիրներ: Այն հանդիսանում է տնային պայմաններում պատրաստվող շատ դիմակների հիմքը:

Դեմքի խնամքի համար պատրաստվող ձվով դիմակը բաղկացած է երկու բաղարիչներից՝ ձու և կաթ: Ձվի դեղնուցի մեջ պարունակվող շատ վիտամիններ, միկրոտարրեր և սննդային նյութերը հարստացնում են մաշկը, երիտասարդ տեսք են հաղորդում մաշկին, թարմացնում են այն:

Ձվով դիմակ դեմքի մաշկը խնամելու համար, հիանալի արդյունք է ապահովում

Պատրաստման եղանակը

Վերցնել 1 ձու, դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել, առանձին տարայի մեջ լցնել 50 մլ կաթ:

Դեղնուցը թեթևակի հարել վրձնիկի օգնությամբ, սպիտակուցը դնել մի կողմ:

Չոր և մաքուր դեմքին հավասարապես քսել դեղնուցը վրձնիկի օգնությամբ: Մի փոքր սպասել, որ դեղնուցը չորանա:

Մատները թրջել կաթով և սկսել մերսել դեմքը: Մերսումը կատարել 15-20 րոպե, այդ ընթացքում մատները անընդհատ թրջել կաթով:

Դիմակը լվանալ տաք ջրով, չորացնել և քսել հարթեցնող կրեմ:

Այս դիմակը օգտակար է չոր մաշկի դեպքում:

Իսկ յուղոտ մաշկի դեպքում նույն գործողությունը կրկնել, սակայն այս անգամ կիրառելով սպիտակուցը: Սպիտակուցը ձգում է, հարթեցնում է կնճիռները, մաքրում է ծակոտիները, իսկ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելու դեպքում նաև սպիտակեցնում է մաշկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: