Մի քանի փաստ դեղձի մասին.

1. Դեղձը շատ օգտակար է մարսողական համակարգի համար և օժտված է միզամուղ հատկությամբ: Այն շատ հարմար է երիկամներն ու միզապարկը մաքրելու համար:

2. Այս հրաշալի միրգն ունի բնական հանգստացնող ազդեցություն: Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում ստամոքսի այրոցի դեպքում:

3. Դեղձն առաջացնում է հագեցվածության զգացում, ուստի այն շատ հարմար է սննդի ըմդունման ժամերի միջև ուտելու և քաղցն արագ հագեցնելու համար: Չնայած, որ դեղձը քաղցր միրգ է, այն այնուամենայնիվ շատ քիչ կալորիա է պարունակում (30-50) և չի պարունակում ճարպեր, ուստի կարող են օգտագործել նաև նիհարել ցանկացողները:

4. Դեղձերը հարուստ են A, B, C վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և կալիումով, ինչի շնորհիվ դրանք օգտակար են ոչ միայն մարսողական համակարգի, այլ նաև մկանների, ոսկորների և սրտամկանի համար:

5. Դեղձն օժտված է հիանալի խոնավեցնող հատկությամբ, ուստի շատ օգտակար է մաշկի համար: Այն հաճախ կիրառվում է նաև կոսմետիկ միջոցների մեջ:

6. Սննդի մեջ դեղձի գործածությունը դրական ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա և կանխում է մազաթափությունը:

7. Դեղձն օգնում է ազատվել անհանգստությունից ու վատ տրամադրությունից: Հունգարիայում այն առհասարակ անվանվում է «հանգստության միրգ»:

8. Դեղձը շատ բուրավետ է և կարող է օգտագործվել որպես աֆրոդիզիակ:

9. Դեղձը պարունակում է սելեն, որը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է:

10. Հռոմեական կայսրությունում մարդիկ կարծում էին, որ այս միրգը բերվել է Պարսկաստանից, քանի որ լատիներեն անվանումը նման էր Պարսկաստանի անվանմանը («Prunus persica»): Սա է պատճառը, որ սկզբնական շրջանում այն անվանում էին պարսկական խնձոր:

11. Իրականում դեղձի հայրենիքը Չինաստանն է, իսկ այլ երկրներում այն հայտնվել է Պարսկաստանի միջոցով:

12. Չինաստանում դեղձը համարվում է հաջողության, պաշտպանվածության ու երկարակեցության նշան:

13. Դեղձը վարդազգիների ընտանիքին պատկանող միրգ է և «ցեղակից» է նշին:

14. 1982 թվականից ԱՄՆ-ում օգոստոս ամիսը համարվում է Դեղձի ազգային ամիս:

15. Դեղձենին հաճախ անվանում են նաև «կենաց ծառ»:

16. Դեղձն Ամերիկայում է հայտնվել Կոլումբոսի՝ այդ աշխարհամաս կատարած 2-րդ կամ 3-րդ ճանապարհորդության ժամանակ:

17. Դեղձենիների առաջին այգին ԱՄՆ-ում հայտնվել է 1565 թվականին Ֆլորիդա նահանգում:

18. ԱՄՆ-ի Ջորջիա նահանգը տեղի բնակչությունն անվանում է դեղձի նահանգ, քանի որ այնտեղ շատ են դեղձենիների այգիները: Այնուամենայնիվ՝ այս մրգի աճեցման առումով առաջատարը Կալիֆորնիա նահանգն է:

19. Դեղձ աճեցնող հիմնական երկիրը Չինաստանն է, որին հետևում է Իտալիան:

20. Դեղձի կորիզի միջուկը պարունակում է ցիանական թթու, որը մեծ քանակությամբ օրգանիզմ ներթափանցելու դեպքում խիստ թունավոր է: Հասուն մարդը կարող է ուտել 1-2 դեղձի կորիզի միջուկ: Մեկ միջուկը կշռում է մոտ 10 գրամ, մինչդեռ 100 գրամը կարող է արդեն վտանգավոր լինել կյանքի համար: Սակայն մեծ մասամբ մարդիկ այն նույնիսկ չեն օգտագործում, քանի որ չեն համարում համեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: