10 հետաքրքիր փաստ՝ բանանի մասին

1. Բանանը հատապտուղ է:

2. Զիմբաբվեի առաջին նախագահը Կանաան Բանանան էր:

3. Բանանները լինում են նաև կարմիր գույնի, նրանք ունեն ավելի նուրբ համ և չեն դիմանում տեղափոխմանը:

4. Բանանի մեջ ավելի շատ վիտամին B6 կա, քան մնացած մրգերի: Հայտնի է, որ այդ վիտամինը պատասխանատու է մարդու լավ տրամադրության համար:

5. Բերքատվության առումով բանանը աշխարհում երկրորդ տեղում է: Նա առաջ է խաղողից և զիջում է նարնջին:

6. Հնդկաստանում և Բրազիլիայում ավելի շատ բանանա են աճեցնում, քան աշխարհի մնացած երկրներում:

7. Բանանը մեկուկես անգամ ավելի սննդարար է, քան կարտոֆիլը, իսկ չորացրած բանանը հինգ անգամ ավել կալորիա է պարունակում, քան թացը: Մեկ բանանի մեջ պարունակվում է 300 մգ. կալիում, որը օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ և ամրացնում է սրտամկանը: Մարդուն, օրեկան, անհրաժեշտ է ամենաքիչը 3-4 գրամ կալիում:

8. Աշխարհում առաջին անգամ արագ բանան ուտելու մրցույթում հաղթեց էստոնացի Մայթ Լեպիկը: Նրան հաջողվեց 3 րոպեում ուտել 10 բանան: Նրա գաղտնիքը՝ բանան կլեպով կուլ ուտելն էր. դրանով նա ժամանակ էր շահում:

9. Լատիներեն բանանը կոչվում է «musa sapientum», ինչը նմանակում է «իմաստուն մարդու միրգ»:

10. Բանան ուտելու համաշխարհային ռեկորդը համարվում է 81 բանան՝ մեկ ժամում:

Понравилась статья? Поделиться с друзьями: