4 պատճառ սննդակարգում բանան ներառելու համար

Բանանն ամենահամեղ ու տարածված մրգերից մեկն է, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև անչափ օգտակար է օրգանիզմի համար։ Սննդաբան Ջուլի Ափթոնը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու նշել 4 պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Հարուստ է օգտակար նյութերով

Մասնագետի խոսքով՝ բանանը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով։ Այն պարունակում է օրգանական թթուներ, պեկտիններ ու տարատեսակ հանքանյութեր, այդ թվում՝ կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ ու մանգան։ Բացի այդ, այս մթերքը կարոտինի աղբյուր է, որն էլ օրգանիզմում փոխակերպվում է վիտամին А-ի, ինչպես նաև պարունակում վիտամին С և В խմբի վիտամիններ։

Հագեցնում է քաղցը

Մեծ քանակությամբ մանրաթելերի ու բարդ ածխաջրերի շնորհիվ բանանը համարվում է քաղցը հագեցնող լավագույն մրգերից մեկը։ Ավելին՝ այն չի պարունակում ճարպեր, ուստի հիանալի մթերք է քաղցը հագեցնելու համար։

Օգտակար է սրտամկանի համար

Ափթոնի խոսքով՝ բանանի մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալիումն անչափ կարևոր է սրտամկանի համար, քանի որ նպաստում է այս օրգանի ճիշտ աշխատանքին։ Բացի այդ, կալիումի շնորհիվ նվազում է անոթների պատերի լարվածությունն ու բարելավվում են արյան ճնշման ցուցանիշները։

Բարելավում է տրամադրությունը

Այս մթերքն անչափ արդյունավետ է ընկճախտի կանխարգելման համար։ Բանն այն է, որ դրանում պարունակվում են մեծ քանակությամբ В խմբի վիտամիններ, որոնք խթանում են «երջանկության հորմոնների»՝ դոֆամինի ու սերոտոնինի արտադրությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: